20:11 , 19 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չենդու քաղաքում բնակվող 26-ամյա չինացի աղջիկը՝ Վան Յուանը, 100 զույգ կոշիկ է գնել ընկերոջից բաժանվելու սթրեսից ազատվելու համար: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, գնումը նրան արժեցել է 3284 դոլար:
«Ես սիրում եմ կոշիկներ, սակայն իմ ընկերն արգելում էր ինձ գնումներ կատարել, այդ իսկ պատճառով մենք բաժանվեցինք»,- ասել է աղջիկը:
Լսելով, որ տեղի կոշիկի խանութներից մեկը զեղչեր է հայտարարել, աղջիկը գնացել է, իր խոսքերով՝ «հոգին թեթևացնելու»:
«Ես ունեմ փող, ես սիրում եմ գնել կոշիկներ, ու դա ձեզ չի վերաբերում»,- հայտարարել է աղջիկը իր շուրջը հավաքված զարմացած մարդկանց: