Իտալացիները սկսել են քիչ գումար ծախսել սնվելու վրա


16:04 , 19 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իտալիայի առևտրային պալատի հետազոտության համաձայն՝ 1 տարում Իտալիայի բնակչությունը 2 մլրդ եվրոյով նվազեցրել է մթերքի վրա ծախսերը, հայտնում է mignews.com-ը: 

2013թ. սնվելու վրա կատարված ծախսերը հասել են 1960-ականների մակարդակին, սակայն 2014թ. կանխատեսվում է Ապենինյան թերակղզում բնակիչների սպառողական հնարավորությունների կայունացում: 

Իտալացիները սկսել են ավելի քիչ սնվել սննդի ընդունման հիմնական ժամերի միջև, քիչ գնել գազավորված ըմպելիքներ, խմորեղեն սկսել են պատրաստել տնային պայմաններում:

Ճգնաժամի 6 տարիները փոխել են իտալացիների սպառողական սովորույթները՝ նրանց ավելի շրջահայաց դարձնելով ու ուշադիր գնումների հանդեպ: 

Այսօր Իտալիայի ամեն երկրորդ բնակիչը գնում է միայն ամենաանհրաժեշտը՝ աշխատելով բաց չթողնել զեղչերն ու շահավետ առաջարկները: