Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում


14:58 , 19 նոյեմբեր, 2013

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սանկտ ՊետերբուրգումPanarmenian.net-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նոյեմբերի 21-22-ին Ռուսաստանում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՌԴ և Թուրքիայի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական՝ չորրորդ, նիստին: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Պուտինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի առանձնազրույցը. Էրդողանը Ռուսաստանում կլինի աշխատանքային այցով նոյեմբերի 21-22-ին ՌԴ նախագահի հրավերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հավանական է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը, հատկապես Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում այսօր կայանալիք հանդիպման լույսի ներքո: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: