13:44 , 19 նոյեմբեր, 2013
Հարգելի՛ կառավարություն,
1. Դուք գիտե՞ք, որ շատ մարդ կա, որ էս պահին իր համար աշխատավարձից ստացած էտ 5 տոկոսը չի համարում ազատ միջոց, և նրանք այն չեն կարող տրամադրել շահույթ ստանալու նպատակով: Այլ իրենք ավելի կնախընտրեն, որպեսզի գործատու կողմից տրվող այդ 5 տոկոսը+ՀՀ բյուջեից տրվող այդ 5 տոկոսը տրվի իրենց, որպեսզի նրանք մի փոքր էլ ավելի լավ ապրեն:
2. Դուք գիտե՞ք, որ երբ ասում եք՝ «Մարդն ունի ընտրություն, թե որտեղ ներդնի իր միջոցները» ու միաժամանակ նշում եք, որ պետք է ընտրի երկու կազմակերպություններից որևէ մեկը, դա չի ստացվում ազատ ընտրության իրավունք:
3. Դուք գիտե՞ք, որ եթե ընդամենը երկու ընկերությանը լիցենզիա տաք մեր գումարները տնօրինելու համար, ապա դա ինքնին կարող է առաջացնել մոնոպոլ ռիսկ, ու Ձեր կողմից նշված կազմակերպությունները շահագրգռված չեն լինի, որ ՀՀ քաղաքացին իր ակտիվները ներդնի իրենց մոտ, քանի որ միևնույն է պիտի ներդնի:
Սա իրենից կարող է ներկայացնել այն վտանգը, որ վերոնշյալ կազմակերպությունները այլևս շահագրգռված չեն լինի, որ մեր ակտիվները այնպես շրջանառեն, որպեսզի մենք դրանից ավելի շատ եկամուտ ստանանք:
4. Արդյո՞ք Դուք մտածել եք, որ ՀՀ բյուջեից և ՀՀ քաղաքացիներից մեծ գումարներ եք «դուրս հանում» երկրից, քանի որ փաստացի այդ ընկերությունները հայկական ընկերություններ չեն:
5. Կա՞ ինչ-որ մի պայման, որ արտասահմանյան ընկերությունները խելամտության սահմաններում պետք է իրենց գումարները ներդնեն նաև Հայաստանում:
Էս փոփոխության մեջ բացի մինուսներից, կա նաև պլյուս՝ ֆոնդերը հայկական չեն. դա արդեն հուսադրողա: