13:07 , 19 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, որոնցից մեկն ընկել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության իր աղբյուրին:
RIA Novosti-ն իր հերթին հայտնում է, որ կարճատև ընդմիջումներով երկու ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Շտապօգնության ավտոմեքենաները շարժվում են դեպի իրանական դեսպանատուն: Քաղաքի հարավում երթևեկությունը փակ է: Դեպքի վայրում այրվում են մի քանի ավտոմեքենաներ, խանութների և շինությունների ապակիները կոտրվել են, փողոցներ են դուրս եկել տասնյակ մարդիկ: