Լեոնիդ Աֆրեմովի յուրահատուկ տեխնիկայով ստեղծված 35 վառ կտավներ


12:18 , 19 նոյեմբեր, 2013

Ժամանակակից նկարիչների մասին խոսելով` այս անգամ անդրադառնում ենք տաղանդավոր գեղանկարիչ Լեոնիդ Աֆրեմովին:
Աֆրեմովի կտավները խիստ տարբերվում են նախորդ անգամ ներկայացրած նկարչի` Պերեգրին Հեթկոթի վինտաժային տրամադրությամբ ստեղծաված աշխատանքներից: Աֆրեմովը պատկերում է բնապատկերներ, ծովանկարներ, քաղաքային տեսարաններ, ծաղիկններ ու դիմանկարներ` հիմնականում օգտագործելով վառ գույներ, որն էլ իր յուրահատուկ ոճի առանցքներից մեկն է: Նա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկա ունի ու վրձինների փոխարեն հիմնականում նկարում է ներկապնակի դանակով (мастихин): Աֆրեմովը ջազի մեծ սիրահար է ու իր ստեղծագործություննեը մեծապես ոգեշնչված են հենց ջազից:
Լեոնիդ Աֆրեմովը ծնվել է 1955թ.-ի հուլիսի 12-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում: 1990թ.-ին տեղափոխվել է Իսրայել, իսկ 2002թ.-ին` Ֆլորիդայի Բոկա Ռատոն քաղաք: Այժմ նա ապրում ու ստեղծագործում է Մեքսիկայի Պլայա դել Կառմեն փոքրիկ քաղաքում: Նրա ոգեշնչող գեղեցիկ աշխատանքները վայելեք ստորև`

Осень в картинах  Леонида Афремова

Осень в картинах  Леонида Афремова


Image selected for Amazing Paintings from Leonid Afremov