Երեք օր առաջ կայացավ PS4 խաղային կոնսոլի վաճառքի մեկնարկը ԱՄՆ-ում: Այժմ հայտնի է դարձել, որ սա երբևէ ամենահաջող մեկնարկն էր խաղային կոնսոլների միջև:
Առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվել է շուրջ 1 միլիոն օրինակ: Այդ թիվը նշվում է իրական վաճառվаծների միջև, այլ ոչ թե նախապատվերների կամ մատակարարման քանակի: Այդպիсով, գերազանցվել է 2000 թվականին գրանցված ռեկորդը` մեկ օրում PS2-ի 600 հազար օրինակի վաճառքը Ճապոնիայում:
Ի դեպ, դեռևս օգոստոսին PS4-ի նախապատվերների քանակը հասել էր 1.5 միլիոնի ողջ աշխարհում: Եվրոպայում վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 29-ին: