11:12 , 19 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետություն պոլիոմելիտի վարակի ներբերման դեպքում վարակի հետագա տարածման կանխարգելման նպատակով ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում ուսումնասիրվում են մինչև վեց տարեկան բոլոր երեխաների բժշկական փաստաթղթերը:
«Այն երեխաները, որոնք պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ չունեն կամ թերի են պատվաստված հրավիրվում են պատվաստումների: Իրազեկման աշխատանքներ են տարվում պոլիոմիելիտի պատվաստումներից հրաժարված ծնողների, ինչպես նաև երկիր ժամանած սիրիահայերի շրջանում»,-հայտնում են առողջպահության նախարարությունից:
Մինչև 15 տարեկան սիրիահայերը, ովքեր չունեն բժշկական փաստաթղթեր կամ պոլիոմիելիտի դեմ չեն պատվաստվել առնվազն երեք դեղաչափով, դարձյալ հրավիրվում են պատվաստումների: Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը, ըստ պոլիովիրուսների տարածման, դասվում է ցածր ռիսկայնություն ունեցող երկրների շարքում: Այդ մասին է վկայում մեր երկրում պոլիոմիելիտի դեմ երեք դեղաչափ պատվաստումներում երեխաների ընդգրկման բարձր ցուցանիշը (97%), որն ապահովում է վայրի պոլիովիրուսի հանրապետություն ներկրման դեպքում բնակչության շրջանում հետագա տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ իմուն շերտի առաջացումը: Բացի այդ, երկրում տարիներ շարունակ իրականացվում է պոլիոմիելիտի ախտանշանային հսկողություն (սուր թորշոմած կաթվածահարության)` պոլիոմիելիտի կասկածելի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սիրիայի բռնկման հետ կապված բուժաշխատողների շրջանում կրկին իրականացվել են իրազեկման խորհրդատվություններ` պոլիոմիելիտի կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշման և դեպքի վաղաժամ հայտնաբերման, դրանից բխող այլ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ