08:23 , 19 նոյեմբեր, 2013
«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն։ Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա։ Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի ամենակարողի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարողանում գործի դնել, ինչպես նախկինում։
Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլ նաև խոցելի լինելով, ու եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ և ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետների վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։