Լացն օգտակար է առողջության համար


00:14 , 19 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բժիշկները պնդում են, որ լացը ոչ միայն անհրաժեշտ, այլև օգտակար է: Ըստ հետազոտության արդյունքների` լաց լինելիս մարդը կարող է օրգանիզմից դուրս հանել այնպիսի նյութեր, որոնց պատճառով սթրես է առաջանում:

Բժիշկները նշում են նաև, որ նման նյութերի կուտակումը կարող է ավարտվել ոչ միայն նյարդային պոռթկումով, այլև սրտի նոպայով:

Նույնիսկ լացին «ուղեկցող» հոգոցները և հեծկլտոցները օրգանիզմում նվազեցնում են սթրես առաջացնող կորտիզոլ հորմոնի մակարդակը, գրում է Rosbalt-ը: