22:02 , 18 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ծրագրում են շատ երեխաներ ունենալ: Նրանց ընտանեկան լուսանկարներից դատելով` զույգի կյանքը շատ ուրախ է անցնում:
«Մենք ցանկանում ենք շատ երեխաներ ունենալ: Դա ընդամենը ժամանակի հարց է»,- կոլումբիական Al ամսագրին տված հարցազրույցում ասել է Շակիրան:
Երգչուհին նաև ասել է, որ այժմ նրա կյանքում հղիանալու համար շատ լավ ժամանակաշրջան է:
«Բարեբախտաբար, վերջերս շատ եմ ծիծաղում` իմ անսահման ընտանեկան երջանկության, մասնագիտության և այն ժամանակի շնորհիվ, որն անցկացնում եմ սիրելիներիս հետ»,- ասել է 36-ամյա աստղը:

