19:30 , 18 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի սկզբին այցով կժամանի Հայաստան։ INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բանակցություններ ենք անցկացրել Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչը դիտարկում ենք որպես ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստման հիմնական փուլերից մեկը», - երկուշաբթի ասել է Լավրովը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ