18:54 , 18 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիք:
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից:
Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանուն ներքո գործում է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը, ասել է. «Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ