18:42 , 18 նոյեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 3 փամփուշտ: Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: