18:36 , 18 նոյեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
Ժամանակակից մարդու կյանքում բավականին լուրջ տեղ ունի սուրճը, վեճերն այս ըմպելիքի օգտակարության և վնասակարության մասին ընթանում են առ այսօր:
Ինչպես հայտնի է, սուրճն օրգանիզմի առույգությունը բարձրացնող ըմպելիք է, սուրճի բաղադրության մեջ մի շարք բարդ օրգանական միացություններ կան: Իր գրգռիչ ազդեցությամբ սուրճը պարտական է կոֆեինի պարունակությանը: Կոֆեինը ալկալոիդ է, և կախված չափաբաժնից` տարբեր ազդեցություններ կարող է ունենալ օրգանիզմի վրա. քիչ չափաբաժնով այն առույգություն է հաղորդում, իսկ չափն անցնելու դեպքում կարող է հակառակ արդյունքն ունենալ:
Համարվում է, որ սուրճի դառնության համար նույնպես պատասխանատու է սուրճում առկա կոֆեինի քանակը, սակայն դա այդպես չէ: Սուրճի դառնությունը պայմանավորում են տոնինները: Սուրճը կաթի հետ խառնելու դեպքում այս նյութերը որոշ չափով չեզոքացվում են, և սուրճի դառնությունը պակասում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ