Շնաձկանը փրկել են sms հաղորդագրության միջոցով


18:30 , 18 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ինդոնեզիայի Կարիմնջավա ազգային պարկի ղեկավարությունը պարկում տեղադրել է արտակարգ իրավիճակների դեպքում զգուշացման ինովացիոն ծառայություն: 

Ներդրված համակարգի համաձայն՝ ցանկացած ոք, ով կնկատի մաքսանենգության կամ այլ խախտումների դեպք, կարող է sms հաղորդագրություն ուղարկել պարկի ղեկավարությանը, և օգնությունը շուտով կհասնի, հայտնում է National Geographic-ը:

Վերջերս ձկնորսները պատահաբար որսացել էին 4 մետրանոց ձուկ ու ոչ մի կերպ չէին կարողանում շնաձկանը հետ ծովը գցել: Ուղարկված sms հաղորդագրությամբ նրանց օգնության էին հասել Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, ու շնաձուկը հաջողությամբ ջուրն էր իջեցվել: 

Կետային շնաձկները ամենախոշորն են աշխարհում: Նրանց երկարությունը հասնում է մինչև 12 մետրի: