Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն է կատարվել՝ ի հիշատակ Դամասկոսում զոհված հայ երեխաների


17:59 , 18 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար:

Մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանում տեղի ունեցած ողբերգությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ