17:18 , 18 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վատացում, սրում տեղի չի ունեցել: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ դերասանն այսօր ՔԿՀ-ի հիվանդանոցից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
«Այստեղ տեղափոխվելու նախաձեռնությունը քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմինն է եղել, քանի որ ես երկար տարիներ նրա բժիշկն եմ, նրանք որոշել են, որ ես սիրտ-անոթաբանական հիվանդությունների տեսանկյունից հետազոտություն իրականացնեմ»,– ասաց Շահեն Խաչատրյանը:
Բժիշկը հաղորդեց նաև, որ օգտագործելով կլինիկայի տեխնիկական հնարավորությունները, իրենք կկատարեն հետազոտություն և կտան համապատասխան եզրակացություն դերասանի սիրտ-անոթային հիվանդությունների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ