Կսահմանվեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման պայմանները. Տարոն Մարգարյան


16:22 , 18 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով:

Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թվականի համայնքային բյուջեում ներառելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ