Հարց ոճաբանին. «Ես շատ նիհարիկ և բարձրահասակ աղջիկ եմ: Խնդրում եմ` խորհուրդ տվեք, թե ինչ հագուստ կարող եմ հագնել»


17:00 , 18 նոյեմբեր, 2013

Հարց`

Բարև ձեզ: Ես շատ նիհարիկ և բարձրահասակ աղջիկ եմ (169 սմ/44 կգ), և որոշ իրեր ինձ վրա ծիծաղելի են նայվում: Խնդրում եմ` խորհուրդ տվեք, թե ինչ հագուստ կարող եմ ես հագնել: Եվ իհարկե` ինչ կոշիկ: Նախապես շնորհակալություն:

Fashion, Love & LifeՊատասխան`

Հաճախ մարդիկ մտածում են, թե նիհար աղջիկները հագուստի առումով մտածելու բան չունեն, բայց դա այդպես չէ: Նիհար աղջիկները, որպես կանոն, ցանկանում են ախորժելի կառուցվածք ունենալ: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչ հագուստ կսազի նիհար աղջիկներին:

1. Խոշոր պրինտով հագուստ: Խոշոր նկարները պետք է տեղակայված լինեն «պրոբլեմատիկ» հատվածներին (կուրծքս, ազդրեր): Իսկ վառ պրինտով տաբատները հիանալիորեն կծածկեն չափազանց բարակ ոտքերը:

2. Դեկորատիվ էլեմենտներ: Ծալաբոլորքները, բասկան և հագուստի այլ ընդարձակ էլեմենտները հիանալի են նայվում նիհար աղջիկների վրա:

3. Արտացոլող մակերեսով գործվածքներ: Լույսի և ստվերի խաղը կստեղծի թմբլիկ կառուցվածքի պատրանք այնտեղ, որտեղ պետք է: Այնպես որ, ուշադրություն դարձրեք անսովոր գործվածքներին, միայն թե չափի մեջ:

4. Ուղիղ ձևվածք, ծավալուն ֆասոն: Սլացիկ աղջիկներին, անխոս, սազում են ուղիղ ձևվածքով բլուզներ, փափուկ կտորներից լայն տաբատներ, հաստ գործվածքով իրեր և այլն, բայց այդ ամենը չափի մեջ:  Կերպարը պետք է ստեղծվի մեկ ընդարձակ իրի վրա, այլապես ռիսկ կա կարելու հագուստի մեջ: Եվ մի մոռացեք ընդգծել գոտկատեղը համապատասխան գոտիներով:

Tumblr5. Ամուր գործվածքներ: Սրանք ավելի հարմար են ցուրտ եղանակների համար: Կաշի, թավիշ, դենիմ... Սա գործվածքների այն ոչ ամբողջական ցուցակն է, որը կսազի նիհար աղջիկներին:

6. Բազմաշերտ կոմպլեկտներ: Երկու, անգամ երեք  իրից բաղկացած բարդ համադրությունները (օրինակ` թոփ+ժիլետ+կարդիգան) միշտ օգնության կգան նրանց, ովքեր ցանկանում են ավելի թմբլիկ տեսք ունենալ:

7. Էլեգանտ աքսեսուարներ: Ընդարձակ պայուսակները ձեզ համար չեն: Դրանց ֆոնին նիհար աղջիկն ավելի նիհար է երևում: Ամենօրյա օգտագործման համար ավելի հարմար են միջին չափսի պայուսակները: Նույնը վերաբերում է նաև զարդերին: Չափից դուրս մեծ վզնոցները և ականջօղերը միայն կընգծեն ձեր նիհարությունը:

Ընդհանուր խորհուրդներ: Խուսափեք կիպ հագուստից: Սովորական տրիկոտաժային տոպերն ու զգեստները պետք է համադրել ընդարձակ շարֆերի և աքսեսուարների հետ, իսկ կիսաշրջազգեստները և զգեստները կթաքցնեն նեղ հետույքը:  

Ինչ վերաբերում է կոշիկին, ապա սլացիկ ոտքերով աղջիկներին սազում է նուրբ կոշիկ: Ձեզ հակացուցված են կոպիտ կոշիկները, մեծ պլատֆորմները և ընդարձակ կրունկը: Գեղեցիկ կնայվեն դասական կոշիկները, չափավոր կրունկի վրա բոկոտիկները, նեղ կրունկով բարձրակրունկները: Բացի այդ` բարձր հասակը թույլ է տալիս կրել ցածրակրունկ կոշիկներ (բալետկաներ, սանդալներ, մոկասիններ):