Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգոյի՝ Արցախ կատարած այցին


15:51 , 18 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Իսպանացի հայտնի տենոր Պլասիդո Դոմինգո-կրտսերը երեկ այցելել է Արցախ, իսկ այսօր արդեն այցը մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, մեկնաբանելով այդ այցը՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս մեկ անգամ պնդում է Ադրբեջանի սկզբունքային տեսակետը. առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ այցելությունը համարվում է անօրինական, և Դոմինգոյի այցը ևս կհետաքննվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ