15:18 , 18 նոյեմբեր, 2013
Այն զույգերը, որոնք պատրաստվում են ամուսնանալ, կարող են օդապարիկային հարսանիք ունենալ: Լաս Վեգասի օդանավակայանից գրեթե ամեն օր չվում են փոքր ինքնաթիռներ, որոնց ուղևորները օդապարիկային սպորտի սիրահարներն են:
Կա օդապարիկային հարսանիքի մի քանի տարբերակ: Դրանցից մեկի ժամանակ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում ցամաքի վրա, որից հետո նորապսակները թռչում են ինքնաթիռով և ցատկում օդապարիկից: Հարսանիքի հյուրերը կարող են դիտել, թե ինչպես է նորապսակների ինքնաթիռն օդ բարձրանում: Մյուս տարբերակն այն է, որ նախ նորապսակները թռչեն օդապարիկից, հետո անցկացվի հարսանյաց արարողությունը: Սակայն չպետք է թողնել, որպեսզի օդապարիկային թռիչքից հետո շատ ժամանակ անցնի, որպեսզի պսակադրության ժամանակ զույգերի մոտ ադրենալինի աստիճանը դեռ բարձր լինի:
Վեգասում կա մի հոգևորական, ով պսակում է զույգերին հենց ինքնաթիռում` ինքնաթիռը վեր է սլանալուն զուգահեռ, որպեսզի նորապսակները մեծ բարձրությունից օդապարիկով թռիչք կատարեն: Հենց որ պսակադրության արարողությունն ավարտվում է, նրանք դուրս են ցատկում ինքնաթիռից: Այս դեպքում ևս հյուրերը ներքևում կարող են սպասել նորապսակներին:
Այսպիսի հարսանիքի ամբողջական փաթեթի գինը սկսվում է 1299 ամերիկյան դոլարից: Որոշ փաթեթներում ներառված են հարսանեկան ծաղիկներ և շամպայն բոլոր հյուրերի համար: Հարսանեկան ողջ արարողությունը, այդ թվում` օդապարիկից թռիչքը, նկարահանվում է, և սկավառակը հետագայում տրամադրվում է նորապսակներին: Այս ծառայությունը տրամադրող կազմակերպությունները առաջարկում են նաև լուսանկարել հարսանիքի հիշարժան պահերը: