Քեմբրիջի համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսորը մի անգամ հարցրեց իր ուսանողներին, թե ինչու են մարդիկ բղավում վիճելու ընթացքում:
- Որովհետև կորցնում են հանգստությունը,- պատասխանում է ուսանողներից մեկը:
-Սակայն ինչո՞ւ բղավել, եթե դիմացինը ձեր կողքին է և շատ լավ լսում է ձեզ: Ինչո՞ւ չի կարելի վիճել ցածր ձայնով,-կրկին հարցնում է պրոֆեսորը:
Ուսանողները զանազան տարբերակներ են առաջարկում, սակայն դրանցից և ոչ մեկը չի բավարարում պրոֆեսորին: Ի վերջո, նա բացատրում է, թե ինչու է այդպես կատարվում:
-Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և վիճում են, նրանց սրտերը հեռանում են միմյանցից: Այդ հեռավորությունը հաղթահարելու և միմյանց լսելու համար նրանք ստիպված են լինում բղավել: Ինչքան ավելի շատ են նրանք բարկանում, այդքան ավելի շատ են բղավում:
