Ծնվեցին նույն օրը, միասին ապրեցին 78 տարի, մահացան 1 օրվա տարբերությամբ


15:15 , 18 նոյեմբեր, 2013

Lifetime of love: Helen and Les Brown whose marriage lasted for 75 years died just a day apart in southern California

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ բնակավայրից Հելենն ու Լես Բրաունները մահացել են 94 տարեկան հասակում հունիս ամսին` միմյանցից ընդամենը մեկ օր տարբերությամբ:

Հելեն ու Լես Բրաունները սիրահար զույգեր են եղել դեռևս դեռահաս տարիքից, երբ սովորում էին ավագ դպրոցում:
Լեսը երկար ժամանակ տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, իսկ Հելենը ստամոքսի քաղցկեղ ուներ: Բժիշկները կանխատեսում էին, որ Հելենը դեռ մի քանի ամիս ավել պետք ապրեր, սակայն նա մահացավ հուլիսի 16-ին: Լեսը, ով այդ ժամանակ կոմայի մեջ էր, մահացավ հաջորդ օրը` չիմանալով կնոջ մահվան մասին:
Միգուցե Լեսի ու Հելենի միաժամանակյա մահը նրանց ընտանիքի համար ծանր հարված լինի, այնուամենայնիվ, այն, որ նրանք գրեթե նույն օրն են մահացել, այնքան էլ անսպասելի չէր, քանի որ զույգը կարծես կիսում էր ամեն ինչ. նրանք միշտ միասին էին և նույնիսկ նույն օրն էին ծնվել:
Նրանք սովորում էին նույն ավագ դպրոցում և տարբեր սոցիալական խավերի էին պատկանում, ու նրանց ծնողները դեմ էին նրանց ամուսնությանը` չկասկածելով անգամ, որ նրանք երբևէ կամուսնանան, հաջող ընտանիք կկազմեն ու միասին կապրեն երեք քառորդ դար: Լեսի հայրը Հյուսիսային Կալիֆորնիայում հաջողակ բիզնեսմեն էր, իսկ Հելենի հայրը աշխատում էր երկաթուղային կայարանում:

 Teenage dreams: Helen and Les met in high school and eloped after their parents disapproved of them getting married. They were together for 75 years and never spent a day apart, their son said
Լես Ջունիորը` նրանց տղան, պատմել է, որ իր ծնողների սերը սահմաններ չունի, ու անկախ այն բանից, որ նրանք ճանապարհի տարբեր կողմերում էին, դա չի խանգարել, որ նրանք 78 տարի անց էլ նույն կերպ սիրահարված լինեին միմյանց, ինչպես առաջին անգամ:
Լեսն ու Հելենը 1937թ.-ին` 18 տարեկանում, փախել են տանից ու ծածուկ ամուսնացել: Լեսը լուսանկարչությամբ է զբաղվել, իսկ Հելենը անշարժ գույք է վաճառել: Նրանք մեծացրել են իրենց տղաներին ու վայելել թոռներ ունենալու բերկրանքը:

Բոլոր նրանք, ովքեր ճանաչել են զույգերին, գիտեն նրանց անչափ կապվածության մասին:
Լոնգ Բիչի խանութներից մեկի տեր Զաք Հենդերսոնը, ով ամեն օր հանդիպում էր զույգերին, պատմել է, որ մոտ մեկ տարի առաջ նա հանդիպել է զույգերին, և Հելենն, իր ձեռքը դնելով ամուսնու դեմքին, հարցրել է իրեն, թե միթե Լեսը նրա տեսած ամենագեղեցիկ տղամարդը չէ: Զաքն ավելացրել է, որ Լես-Հելեն զույգն իր տեսած ամենագեղեցիկ զույգն է, որը կարծես օրինակ է բոլոր զույգերի համար: