Վերարկու, որի միջոցով հնարավոր է լիցքավորել iPhone մարտկոցը և ոչ միայն


15:31 , 18 նոյեմբեր, 2013

Ամեն օր մենք ականատես ենք լինում տեղեկատվական աշխարհի տարբեր բարելավումների և զարգացումների։ Այժմ սմարթֆոնների միջոցով հնարավոր է ղեկավարել տարբեր սարքեր և հակառակը։ Օրինակ խելացի ժամացույցները, ակնոցները և այլն։ Սակայն այն, որ դրանց շարքին կարող է դասվել սովորական վերարկուն, ուղղակի անհավատլի է։ «M» անվանումով ընկերությունը ներկայացրել է մի խելացի վերարկու, որի միջոցով հնարավոր է լիցքավորել մի քանի սարքերի մարտկոցներ։

Motiif ընկերությունը հիացած է այդպիսի իրով, որը կարող է օգտակար լինել տարբեր սմարթֆոնների օգտատերեին։ Վերակուի օգնությամբ կարող եք լիցքավորել iPhone 4/4S, iPhone 5/5s, Samsung Galaxy S 3 և Galaxy S4 սմարթֆոնների մարտկոցները։ Վերակուի օգնությամբ հնարավոր է ոչ միայն օգտվել անլար մարտկոցի լիցքավորումից՝ Lightning բնիկով, 30-pin-ով և micro-USB-ով, այլ նաև մուտք գործել և օգատգործել LTE ցանց։ Վերարկուն դեռ վաճառքի դուրս չի եկել։ Այն վաճառքի կհանվի տղամարդու և կանանց համար։ Նրա գինը կսկսվի 300 դոլարից։