Ֆրանսիայի նախագահի վարկանիշը իջել է նոր ռեկորդային նվազագույնի՝ 20 տոկոսի


12:11 , 18 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի քաղաքացիների միայն 20 տոկոսն է աջակցում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքական կուրսին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ifop ինստիտուտի զեկույցը:

Համաձայն հարցման արդյունքների, որին մասնակցել է 1003 մարդ, երկրի քաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ իրենց աշխատանքում նախագահը և կառավարությունը անտեսում են առաջնային խնդիրների լուծումը՝ կապված տնտեսության և գործազրկության դեմ պայքարի հետ: 

Բացի այդ, քննադատվել է նաև Ֆ. Օլանդի կառավարման ոճը, որը ֆրանսիացիները համարում են «ոչ բավարար վճռական»: