Թաթարստանի նախագահի մահացած որդին թռիչքից առաջ հորդորել է հղի կնոջը չնստել օդանավ


11:21 , 18 նոյեմբեր, 2013

Թաթարստանի նախագահի մահացած որդին թռիչքից առաջ հորդորել է հղի կնոջը չնստել օդանավPanorama.am-ը գրում է.

Կազանում երեկ տեղի ունեցած խոշոր ավիավթարի հետևանքով մահացել է Թաթարստանի նախագահ որդին: 23-ամյա Իռեկ Մինիխանովը մեկնելուց առաջ հորդորել է հղի կնոջը չթռչել իր հետ. ֆրանսուհի Անտոնիա Գիշարի հետ նրանք ամուսնացել էին այս տարվա օգոստոսին և դեկտեմբերին պետք է ծնվեր նրանց առաջնեկը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: 

Կազանում տեղի ունեցած խոշոր ավիավթարի հետևանքով մահացել է 50 մարդ, որոնց թվում եղել է նաև Թաթարստանի Անվտանգության Դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը, ինչպես նաև «Ռոսիա 2» հեռուստաընկերության թղթակից Ռոման Սկվորցովի կինը և դուստրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ