11:00 , 18 նոյեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Ռուսական ԶԼՄ-ները հրապարակում են Կազանի օդանավակայանում արված առաջին լուսանկարները:
Այսօր Կազանում սուգ է հայտարարված:
Դեռ երեկ ուշ գիշերից զոհվածների հարազատներն, ընկերներն ու ուղղակի կազանցիները օդանավակայան ծաղիկներ ու խաղալիքներ են բերում` ի հիշատակ օդանավում եղած 11 ու 15 տարեկան երկու աղջիկների:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի ժամանակով ժամը 19:25-ին Մոսկվա-Կազան չվերթն իրականացնող Բոինգ-737 ինքնաթիռն ընկել է Կազանի օդանավակայանում: Ինքնաթիռում եղած 44 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները մահացել են:







