ԱԺ փոխնախագահ. Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը


10:45 , 18 նոյեմբեր, 2013

ԱԺ փոխնախագահ. Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացըPanorama.am-ը գրում է.

«Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը և համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:

Տարածած հայտարարության մեջ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է` Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ