Վարդան Պետրոսյանը կալանքից կազատվի


13:08 , 18 նոյեմբեր, 2013

Վարդան Պետրոսյանը կալանքից կազատվիԴերասան Վարդան Պետրոսյանի կալանքի միջնորդությունը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան:

«Վերջին բլոգ»-ի տեղեկություններով, վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում և Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն ու քրեական գործի հակասական լինելը, ինչպես նաև, հասարակության կողմից առաջացրած աղմուկը, կալանքի որոշումը կփոխարինվի ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել էին երկու անչափահասներ, որից հետո Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառվել էր կալանք` 2 ամսով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: