Ֆրանսիայի նախագահն Իրանի հետ համաձայնության գալու համար 4 նախապայման է առաջ քաշել


09:34 , 18 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու համար 4 նախապայման ունի. նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Ֆրանսիայի առաջին պահանջն է, որպեսզի Իրանն անհապաղ բոլոր միջուկային օբյեկտները հանձնի միջազգային վերահսկողության։

«Երկրոդ պայմանը մինչև 20% ուրանի հարստացման դադարեցումն է։ Երրորդ պահանջն է կրճատել առկա պաշարները, և վերջապես չորրորդը՝ դադարեցնել Արաքի միջուկային կենտրոնի շինարարությունը»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ