Փաստեր հայերի և Հայաստանի մասին


09:13 , 18 նոյեմբեր, 2013

Հայաստանի բնակչության 67 %–ը քաղաքաբնակ է, 33 %–ը՝ գյուղաբնակ:
***
Հայաստանում կա 10 մարզ և Երևանը՝ մարզի կարգավիճակով:
***
Հայաստանի բնակչության 97 տոկոսը հայեր են, ազգային փոքրամասնությունները կազմում են 3 տոկոս:
***
Հայկական դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ.-ի նոյեմբերին:
***
Համաձայն ՀՀ սահմանադրության Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորներից:
***
Ըստ օրենքի՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
***
Պատգամավորին չի կարելի կալանավորել, քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության:
***
Յուրաքանչյուր պատգամավոր Ազգային ժողովի նիստում մեկ ամսվա ընթացքում կարող է տալ մեկ բանավոր հարց:
***
Մովսես Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները:
***
Մովսես Խորենացին գրել է՝ ՞Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է՞:
***
Մովսես խորենացու ՞Հայոց պատմության՞ առաջին տպագրությունն իրականացվել է 1685 թ.-ին Ամստերդամում Թովմաս Վանանդեցու կողմից:
***
Բելի սպանվելու օրը համարվում է բուն Հայոց թվականության սկիզբը, որը համընկնում է մեր թվարկությունից առաջ 2492 թվականի Նավասարդի 1-ին:
***
Հայաստանի սահմաններից դուրս Արարատ անունով փոքր քաղաք Ավստրալիայում:
***
Արմենիա անունով քաղաքը գտնվում է Կոլումբիա Քինդիո կոչվող նահանգում և համարվում է նրա վարչական կենտրոնը:
***
Արաքս անունով գետ կա Սախալինի հարավային մասում:
***
Արաքս անունով գետ կա նաև Իսպանիայում, բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքից 20 կմ հեռավորության վրա:
***
Վաղնջական ժամանակներից յուրաքանչյուր ժողովուրդ իր սիրած թիվն է ունեցել: Խոր անցյալում հայերի պաշտելի թիվն էր 8-ը, որը, ըստ Աճառյանի, բնիկ հայերեն է:
***
Հեթանոս հայերն ունեցել են 8 գլխավոր աստված: