12:52 , 17 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, այսօր՝ նոյեմբերի 17-ին կայանալու է շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրը:
Մրցաշարին, հիշեցնենք, մասնակցում է հին աշխարհամասը ներկայացնող 38 հավաքական, այդ թվում՝ Հայաստանի «օլիմպիական» ընտրանին՝ Լ. Արոնյան, Ս. Մովսեսյան, Վ. Հակոբյան, Գ. Սարգսյան և Տիգրան Լ. Պետրոսյան կազմով (գլխ.մարզիչ՝ Ա.Պետրոսյան):
Կայացած ութ տուրերում հայ գրոսմայստերները տոնել են 5 հաղթանակ, այդ թվում՝ առավելության հասել Ավստրիայի, Մոնտենեգրոյի, Սլովենիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ընտրանիների նկատմամբ, երկու ոչ-ոքի ավարտել՝ մեկնարկային տուրում՝ Բուլղարիայի, իսկ նախորդ՝ 8-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Ֆրանսիայի հավաքականի հետ, մեկ պարտություն կրել Ուկրաինայի գլխավոր թիմից:
Այսօր, առաջնության եզրափակիչ տուրում, Հայաստանը մրցելու է Ադրբեջանի հավաքականի հետ, որը նախորդ տուրում տոնած հաղթանակի շնորհիվ՝ միավորներով (13) հավասարվել է Ֆրանսիային և այդ թիմի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Հայաստանը «մաքուր» երրորդ հորիզոնականում է՝ 12 միավորով:
9-րդ տուրի զույգերն են`
Հայաստան – Ադրբեջան, Ռուսաստան – Ֆրանսիա, Չեխիա – Վրաստան, Հունգարիա – Բելառուս, Հունաստան – Իտալիա, Անգլիա – Լեհաստան:
Մրցաշարային իրավիճակը` 8 տուրերից հետո՝
1-2. Ֆրանսիա, Ադրբեջան – 13 միավոր, 3. Հայաստան – 12 միավոր, 4-5. Ռուսաստան, Վրաստան – 11 միավոր, 6-11. Հունաստան, Չեխիա, Հունգարիա, Անգլիա, Բելառուս, Իտալիա-10 միավոր
Այսօր կայանալիք 9-րդ տուրում կենտրոնական են համարվում Հայաստան - Ադրբեջան, ինչպես նաև Ռուսաստան-Ֆրանսիա սկզբունքային դիմակայությունները: Ֆրանսիան ու Ադրբեջանը Հայաստանի գլխավոր մրցակիցներ են՝ մրցաշարի հաղթողի կոչման համար պայքարում: Հայկական ընտրանին կհայտնվի առաջին հորիզոնականում՝ այսօրվա վճռորոշ մրցամարտում ադրբեջանցիների նկատմամբ առավելության հասնելու ու դրան զուգահեռ՝ ֆրանսիացիների նկատմամբ ռուսների հաղթանակի դեպքում: Հատկանշական է, որ իրադարձությունների նման զարգացմանը հավատում են առաջատար բուքմեյքերները, որոնք սահմանել են հետևյալ գործակիցները՝
Հայաստանի հաղթանակը՝ 2.20
ոչ-ոքի՝ 2.12
Ադրբեջանի հաղթանակը՝ 5.10
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ