Շախմատի ԵԱ, կանայք. Ուկրաինա – Հայաստան՝ 3:1


23:54 , 16 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի 2013 թվականի թիմային առաջնությունը:

8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի հակառակորդն Ուկրաինայի ընտրանին էր: Մեր թիմը պարտվեց հզոր մրցակցին: Դիմակայությունն ավարտվեց 3:1 հաշվով:

8-րդ տուր, Ուկրաինա – Հայաստան՝ 3:1

 Կատերինա Լագնո – Էլինա Դանիելյան՝ 1:0

Աննա Ուշենինա – Լիլիթ Մկրտչյան՝ 0.5:0.5

Մարիա Մուզիչուկ – Լիլիթ Գալոյան՝ 1:0

Նատալիա Ժուկովա – Մարիա Կուրսովա՝ 0.5:0.5