Սամվել Ալեքսանյանի տնկած ծառերի բերքը չի վաճառվելու Փակ շուկայում


23:14 , 16 նոյեմբեր, 2013

Այսօր Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը 500-ից ավել ծառ է տնկել: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղինները Փակ շուկայի դեմ պայքարելու հողի տակ իրականում պայքարում են Սամվել Ալեքսանյանի դեմ՝ հետևողական կլինեն և կպայքարեն նաև նրա տնկած ծառերի դեմ՝ մանավանդ, որ նրանք այլևս ոչ թե կանաչներ են, այլ դեղիններ:
Ես պարզեցի, որ այդ ծառերի բերքը ոչ թե վաճառվելու է Փակ շուկայում՝ այլ հասանելի է լինելու մալաթիայի բնակիչներին: (Հարգելի՛ դեղիներ, եթե այդ ծառերը չվնասեք, հետո որ բերք տան, դուք էլ կարող եք օգտվել, կարծում եմ Սամվել Ալեքսանյանը դեմ չի լինի):