Եթե Շանթը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ հայ ժողովրդի 95 տոկոսն էլ է հոգեկան հիվանդ. Ա Բախշյան


22:43 , 16 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Եթե Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ մեր հասարակության 95 տոկոսն էլ հոգեկան հիվանդ է, և քանի որ 95 տոկոսին չեն կարողանում հոգեբուժարան տանել, որոշել են Շանթի´ն հոգեբուժարան տանել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով խիստ մտահոգված է ընդդիմադիր գործչի ճակատագրով:

«Այսինքն՝ եթե Շանթի ասածները հոգեկան հիվանդ մարդու ասածներ են և այդ պատճառով ուզում են նրան այդ կարգավիճակը տալ, ուրեմն՝ ասում եմ, որ մեր հասարակության 95 տոկոսը հոգեկան հիվանդ է: Թող դուրս գան, լսեն՝ փողոցներում մարդիկ ինչեր են խոսում: Միայն Շա´նթը չի ասում դա, ուղղակի՝ Շանթն այն համարձակ, գիժ-հայրենասեր տղան է, որն իր երկրի, պետականության նկատմամբ այնքան պատասխանատվություն ունի, որ ո´չ մի բանի առաջ կանգ չի առնում և ասում է՝ պետք է հեղափոխություն անել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ