ՀՀ Նախագահն ընդունել է Ուրուգվայի հայազգի նախարարին


14:36 , 16 նոյեմբեր, 2013

ՀՀ Նախագահն ընդունել է Ուրուգվայի հայազգի նախարարինPanorama.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում: Նախարար Քեշիշյանին հայաստանյան այցի ընթացքում ուղեկցում է Ուրուգվայի մեկ այլ հայազգի պաշտոնյա՝ Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման և ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ