12:59 , 16 նոյեմբեր, 2013
10 ՀԵՏԱՔՐԻՐ, ՃՇՄԱՐԻՏ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՄՏՔԵՐ-ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԻՄ` 2011թ.-2012թ.-2013 թ. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ» ԷՋ.ից ...
1.Երբ քեզ շրջապատող մարդիկ իրենց ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ չեն կարողանում լցնել քո շուրջ ՏԻՐՈՂ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ապա այդ պահից ի վեր դու սկսում ես հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ...
2.Երբ դու քեզ ՀԱՍԱՐԱԿ ես պահում, մարդիկ կարծում են, թե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում և, որ ԿԱՐԵՎՈՐ էլ չես...
Բայց դու նման պահվածքով կարողանում ես կռահել մարդկանց ՃԱՇԱԿԸ և ՃԱՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ քո այդ տեսակի հանդեպ, և կրկնակի անգամ գերադասում ԿԱՐԵՎՈՐՎԵԼ հենց այդ ՏԵՍԱԿ-իդ մեջ ...
3. Երբ մարդիկ քեզ հարցնում են, թե`
Մի՞թե չես ՀՈԳՆԵԼ քո այդ մշտական ՆՈՒՅՆ ԿԵՐՊԱՐԻՑ.
Բարի եղիր պատասխանիր`
ՈՉ ... Քանի-որ այդ ԿԵՐՊԱՐՈՎՍ ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՆՄԱՆ ԵՄ,
չնայած, որ ԲՈԼՈՐԻԴ համար ես այնքա՜ն ԲԱՐԴ եմ ...
4. Ընդհանրապես, մինչ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ կպահանջես քո անձի համար, փորձիր ինքդ ԱՆՎՏԱՆԳ լինել շրջապատի համար ...
5. Խոսքերով, բառերով խոցել` բոլորն էլ կարող են, բայց այ ԽՈՍՔՈՎ ԲՈՒԺԵԼ` մարդիկ դժվարանում են և բոլորը չէ, որ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ են ...
6. Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա սեփական գիտակցության մեջ արմատավորել ՍԵՓԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԲԱՆԱՁԵՎԸ և կարիքից դրդված չվերածվի գործիքի.
Այս դեպքում անհրաժեշտ է գործի դնել ԿԱՄՔԻ ՈՒԺ հասկացողությունը և ծնկի չիջնել ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ու ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ առաջ ...
7. Մնա ԱՅՆՊԻՍԻՆ, ինչպիսին որ միշտ եղել ես ու կաս ...
Քեզ ՓՈԽՎԵԼ պետք չէ .
Կարող ես` ՓՈԽԻՐ.
Յուրաքանչյուրին ՓՈԽԱԴԱՐՁԻՐ այնպես, ինչպես որ այդ պահին ու ընդհանրապես ՊԵՏՔ և ԱՆՀՐԱԺԵՇՏ ես համարում .
ԳՆԱՀԱՏԻՐ համապատասխան գնահատականով, բայց մի սպասիր որևէ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ, և հենց դա էլ կլինի քո անձի ԿԱՅՈՒՆ ԻԴԵԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈՓՈԽ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ...
8. Երբ ասում ես, թե դու էլ առաջվանը չես` նշանակում է, որ դու դեռ չես փոխվել, այլ փորձում ես փոխվել, և դեռ ՓՈԽՎԵԼՈՒ առաջին քայլերդ ես անում...
Ուղղակի նախապես տեղյակ ես պահում շրջապատիդ, որ դու շուտով էԼ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԵՍ ԼԻՆԵԼՈՒ ...
9. Հաճախ մարդիկ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ դեպքում` գիտակցաբար, իսկ ԿԱՐԻՔԻ դեպքում` ոչ գիտակցաբար, ինչ-որ ԱՊԱՀՈՎ մեկի ձեռքերում վերածվում են ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿԻ.
Իսկ այդ ՁԵՌՔԵՐՆ անխղճորեն այն օգտագործում են ամեն վայրկյան` ամեն պատեհ-անպատեհ պահի ...
10. ԼՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ այն ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ է, որը ոչ բոլորն են կարողանում սովորել, որով ոչ բոլորն են կարողանում խոսել և, որը ոչ բոլորն են հասկանում ...
ԼՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ` դա քո ՀՈԳՈՒ և ՄՏՔԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ է, ԿԱՏԱՐՅԱԼԻՆ ՁԳՏԵԼՈՒ և ԻԴԵԱԼԱԿԱՆԻՆ ՏԻՐԱՆԱԼՈՒ ԼԵԶՈՒՆ Է ...
ԼՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ` ԱՆՍԱՀՄԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՌԵԱԼԻ հետ շփվելու ԼԵԶՈՒՆ է ...
Այն ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ քո ՏԵՍՈՂԱԿԱՆ ԴԱՇՏՆ ու ԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ իրար միացնող ՃՇՄԱՐԻՏ ԼԵԶՈՒՆ է, ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ անընդհատ` քեզ հարազատ օբյեկտի հետ անընդմեջ շփման ԼԵԶՈՒՆ է ... ... Այն ԿԱՐՈՏԻ ԽՈՍՔԸ ԿԵՆԴԱՆԱՑՆՈՂ ու ԱՊՐԵՑՆՈՂ ԼԵԶՈՒ Է ... ... Այն բոլորին հասանելի չէ ...
Պահպանիր և սիրիր քո ԼՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ ...