11:43 , 16 նոյեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Նոյեմբերի 15-ին` ժամը 21.28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հացի գործարանում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 22.20-ին:
Հացի գործարանում՝ հացաթխման արտադրամասում, այրվել է արդյունաբերական հոսքագիծը: