23:36 , 15 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի Անի Լորակը հիանալի տեսք ունի: Ընդ որում, երգչուհին պնդում է, որ դիետաներ չի պահում և բեռնաթափման օրեր չունի: Դրանից բացի, առանձին սննդակարգ ունի և դրանից բացառել է երեք բան՝ քաղցր գազավորված ըմպելիքները և փաթեթավորված հյութերը, մայոնեզը, հացաբուլկեղենը:
«Ես ամբողջությամբ բացառել եմ ածխաջրերը, իսկ քաղցրի պահանջը լրացնում եմ մեղրով: Եթե դու հաստատ որոշել ես նիհարել, ապա քաղցրավենիքի նկատմամբ զիջումներ չեն կարող լինել: Իսկ ընթրիքը պետք է շատ թեթև լինի, օրինակ՝ մրգային կամ բանջարեղենով աղցան»,- 7 days-ին տված հարցազրույցում պատմել է Անի Լորակը:
Սակայն երգչուհին խոստովանում է, որ երբեմն թուլանում է և մի կտոր տորթ, հացի կտոր կամ տապակած կարտոֆիլ է ուտում:
«Նիհարելուց ստացած բավականության փոխարեն կարող ես ընկճախտի մեջ ընկնել: Սակայն թուլանալ կարելի է շատ հազվադեպ»,- ասում է երգչուհին: