00:19 , 16 նոյեմբեր, 2013
Գնա’, Պեպո, գ’եդինը լզե, խալխի վոտներուն պա’չ արա, նրանց վուտի ցի’խը լկե... Ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն, ի՞նչ մարթահեսաբումն իս դուն, ի՞նչ անում ունիս դուն... Յիփոր գուզին, վուտի տակը կու գցին քիզ, վրետ կու ման գան, գեդբի հիդ կու հավսըրին... Ի՞նչ հաջաթ, ջիանճվելի վրա ինչո՞վ իս ավել... Դուն խո մարթ չիս, մարթկերանց ամա կերակուր է ստիղծի քիզ աստուձ... Գիշիր չարչըրվի, ցերեկ չարչըրվի, յիրգնքի տակը լուսացրու, անձրըվի ու քամու հիդ կռիվ տու, ձմեռը ցրտեմեն կոնկոռնա, ամառը արեգակի շուքումը էրվի ու խորովվի ... գնա էնենց մե թիքա հաց ճարե ու էն թիքա հացով դեդիտ ու քվիրդ պահե.....
Գ. Սունդուկյան, հատված «Պեպոյից»