21:50 , 15 նոյեմբեր, 2013
Ի պատասխան Քրիստինե Պեպելյանի հայտարարության` «Համազգային վստահության խորհուրդը» բացի տարբեր մրցանակաբաշխությունների, գրքերի հրատարակությունների և մի շարք այլ միջոցառումների կազմակերպմանը իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնց մասին երբևէ հարկ չի համարել բարձրաձայնելու: Քրիստինե Պեպելյանի գրառումը ստիպեց այս անգամ վեր հանել այս համերգի կազմակերպման իրական պատճառը: «Սիրո մեղեդի» խորագրով համերգի հասույթի մեծ մասը հատկացվելու է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը: Մեր խորհուրդը հայտնում է, որ Քրիստինե Պեպելյանը չի մասնակցելու նշված բարեսիրական բնույթ կրող համերգային միջոցառմանը: Մենք նաև հավելում ենք, որ տարիներ շարունակ իր ծավալած գործունեության ընթացքում «Համազգային վստահություն խորհուրդը» ոչ մի անգամ չի ցուցաբերել անլուրջ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ոչ մի հարցում: Հերթական մեր այս կարևոր նախաձեռնությանն են միացել բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մշակութային գործիչներ և գործարարներ: