19:04 , 15 նոյեմբեր, 2013
Kinoashkharh.am-ը գրում է.
«Ասոշիեյթեդ պրեսս» գործակալությունը հաղորդում է, որ շվեդական կինոթատրոնները ֆիլմերի վարկանիշի նոր համակարգ են ներդնում. որքանով են դրանք հետևում սեռերի հավասարության սկզբունքին:
Համակարգն արդեն ներդրվել է չորս կինոթատրոնում: Այն հիմնվում է այսպես կոչված Բեկդելի թեստի վրա: Այս թեստն իր անվանումը ստացել է ի պատիվ ամերիկացի նկարչուհի Էլիսոն Բեկդելի, որի կոմիկսներից մեկում է հենց առաջադրվել թեստի հայեցակարգը: Ըստ դրա չափանիշների` ֆիլմը կարող է բարձր վականիշ ունենալ, եթե նրանում առնվազն երկու իգական սեռի անուն ունեցող գործող անձ կա, որոնք խոսում են միմյանց հետ, ընդ որում նրանց խոսակցության թեման տղամարդը չէ:
«Մատանիների տիրակալի», «Աստղային պատերազմների» բոլոր մասերը, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սոցիալական ցանցը», «Քրեական ընթերցվածքը» և գրեթե բոլորը, բացի մեկից` «Հարիի Փոթերից», ճռնչալով տապալվում են` չդիմանալով այս քննությանը»,- ասում է Էլեն Տեյլեն` «Bio Rio» կինոթատրոնի տնօրենը, որում կիրառվում է այս վարկանիշը: