Ավետարանչական ճշմարտությունները Իսագուլյանի պիղծ շուրթերոմ դառնում են քաղաքական մարմնավաճառությունը քողարկող միջոց


18:30 , 15 նոյեմբեր, 2013

Իսագուլյանի հարցազրույցից մի տեսակ երկակի զգացողություն ունեցա: Մի կողմից լավ է, որ անգամ իր նման բարոյազուրկ արարածը Ավետարան է կարդում, փորձում է մեջբերումներ անել:
Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ավետարանչական ճշմարտությունները իր պիղծ շուրթերում կորցնում են իրենց բուն իմաստն ու արժեքը ու դառնում են քաղաքական մարմնավաճառությունը քողարկող միջոց: 
Հիշում եմ ժամանակներ, երբ սույն Շտիրլից-Մատա-Խարին ՀՀԿ խմբակցությունից հեռու չէր գնում ու գովերգում էր գործող իշխանություններին, որ գոնե նախկին Սոդոմ-Հոմորը չկա շատ ու շատ պետական մարմիններում: 
Իսկ այսօր բարոյականություն է քարոզում.. Ով` Իսագուլյանը: Ում` մեզ: 
Աշխարհ, աշխարհ... 
Հ.Գ. Ավելի լավ է Քիմ Քարդաշյանը կուսության քարոզ անի, քա սույն օբյեկտը` բարոյականության: