Հարկատուների գրպանից սնվող հեռուստատեսության ղեկավարության 000.000-անոց աշխատավարձն ու ընկած վարկանիշը


18:22 , 15 նոյեմբեր, 2013

Asekose.am-ը գրում է.

Հանրային Հեռուստաընկերությունից Asekose.am-ին բազում հարցումներին, թե որքան է կազմում հարկատուների գրպանից սնվող հեռուստատեսության ղեկավարի` Մարգարիտ Գրիգորյանի ու Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձերը, մնացին անպատասխան (ըստ ասեկոսեների, Մ.Գրիգորյանը ամսական ստանում է 3.000.000/միլիոն/ , իսկ Ռ.Ջաղինյանը` 5.000.000/ միլիոն/ դրամ):

Նշենք, որ Հանրային Հեռուստաընկերությունում` Ջաղինյան-Գրիգորյան զույգի հայտնվելուց հետո, հնաբնակները բողոքում էին ոչ միայն իրենց հանդեպ նորելուկ ղեկավարության « վերևից նայելու» սովորությունից, այլ նաև աշխատավարձերի բաշխման մեխանիզմից, երբ «յուրայինների» աշխատավարձն անպայմանորեն սկսվում է 6 զրոյից:

Այդ նույն համատեքստում` ասում են, թե Հանրայինով սկսված նոր սերիալի նկարահանման աշխատանքները կազմակերպելու համար Ջաղինյանը Մոսկվայից իր` Արմեն անունով ընկերոջն է հրավիրել Հայաստան, ում ամսական խոստացել է 20.000 $ աշխատավարձ, իսկ նույն սերիալի վրա իբրև ասիստենտ աշխատող Ջաղինյանի նախկին ուսանողը ստանում է 1.500.000 դրամ:

 Ինչևէ, վեց 0-ներով աշխատավարձերի մասին տեղեկությունն այդպես էլ Հանրայինից ճշտել չհաջողվեց, սակայն հստակ է, որ միլիոնները բարձրացնում են կոնկրետ մարդկանց կարողությունը, սակայն` ոչ Հ1-ի վարկանիշը, ինչն, ըստ մեր աղբյուրների, շարունակում է ընկնել, ու այն այժմ կամ երրորդ տեղում է` Արմենիա TV-ից ու Շանթ TV-ից հետո,  կամ էլ` երբեմն  իջնում է ավելի ներքև:

 Իսկ հիմնական հեռուստադիտող Հ1-ի համար ապահովում է այս հեռուստատեսության ծածկույթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ