17:56 , 15 նոյեմբեր, 2013
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ն բոյկոտել է խորհրդարանական չորս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը և տապալել այն: Արդյո՞ք սա տղայավարի քայլ էր, ինչի՞ց վախեցավ ՀՀԿ-ն. չէ որ իրենք, միևնույն է, ունեն ԱԺ ձայների մեծամասնությունը, նույնիսկ, եթե նիստը կայանար ու ԱԺ-ում քննարկվել խնդիրը, միևնույն է առանց ՀՀԿ-ի համաձայնության ոչ մի նոր բացահայտում չէր լինի ու ոչ մեկ չէր կարողանա որևէ փոփոխություն ու լրացում անել այն օրենսդրական փաթեթում, որի համար հրավիրվել էր այդ արտահերթ նիստը:
Կա միայն մի տարբերակ՝ երևի Գալուստ Ձյան վախեցավ չկարողանա հավաքել իր խմբակցության բոլոր անդամներին արտահերթ նիստին, չնայած էս մտահոգությունը կանխատեսելի էր, քանի որ կնոպկայագետ պատգամավորները ոչ արտահերթներին չեն գալիս, ինչ մնաց իրենց նեղություն տան ու արտահերթ նիստի գան:
Կարայիք չէ, մի օր մի լավ բան անեիք ու մեր աչքը կոխեիք վաղը, մյուս օրը, ոչինչ, թող դուք էլի ձերը առաջ տանեիք, բայց գոնե արտահերթ նիստին մասնակցեիք:
Ատչոտ ունեք տալու:
Հ.Գ. Դե ՕԵԿ-ին չեմ անդրադառնում, քանի որ. «Երբ որ ասում եմ ՀՀԿ, Արուսն էլ հետնա»: