17:10 , 15 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2013թ. թիմային առաջնությունը:
6 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաև Ռուսաստանի ազգային թիմը, որին մեր ընտրանին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Աղյուսակը 11 միավորով գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը, իսկ երկրորդ տեղում գտնվող Ադրբեջանի ընտրանին 1 միավոր պակաս է վաստակել:
Առաջին հնգյակը եզրափակում է Հունաստանի հավաքականը՝ 8 միավորով: