16:11 , 15 նոյեմբեր, 2013Վլադիմիր Մովսիսյանը դառնում է 80 տարեկան։ Պատկառելի տարիք է, որպեսզի մարդն ամփոփի արած-արածը։
Իսկ եթե մարդը հանրայնորեն ճանաչված է՝ ինչպես Վլադիմիր Միհրանիչը, այդ ամփոփումն անում է նաև հասարակությունը։
Մովսիսյանին ես համարում եմ հմուտ չինովնիկ, ով ունի նաև քաղաքական տարբեր իրավիճակներում ադապտացվելու հատկություն։
Նրա արժանիքը կա նաև այն հարցում, որ 1990թ.-ին նպաստեց իշխանության խաղաղ փոխանցմանը կոմունիստներից ՀՀՇ-ին։
Բայց Միհրանիչն երբեք առաջնորդ չի եղել՝ չնայած այն հանգամանքին, որ կարճ շրջան ղեկավարել է կոմկուսը, ըստ այդմ՝ Հայաստանը:
Այսպիսի պնդման համար ունեմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
Մովսիսյանն իր կերտվածքով, պատկանում է սովետական նոմենկլատուրայի այն բանակին, որի ներկայացուցիչներին վերապահված է դերակատարություն իշխանության երկրորդ-երրորդ էշելոններում. նա առաջին քարտուղար դարձավ մի կառույցում, որն օբյեկտիվորեն պետք է հանձներ իշխանությունը։
Բացի այդ, Սուրեն Հարությունյանը, Վլադիմիր Մովսիսյանն երկիը ղեկավարել են մի շրջանում, որին նախորդել և հաջորդել են խարիզմատիկ առաջնորդների կառավարման տարիներ։
Միհրանիչը՝ որպես ղեկավար, ակնհայտորեն խամրում է Կարեն Դեմիրճյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համեմատությունների համատեքստում։