15:54 , 15 նոյեմբեր, 2013
168.am-ը գրում է.
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ բավականին լարված մթնոլորտում փակ խորհրդակցություն է տեղի ունեցել: Հ. Աբրահամյանը խորհրդակցություն էր հրավիրել՝ պարզելու, թե ինչո՞ւ են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին: Հիշեցնենք, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորները կալանավայրեր անարգել մուտք և ելք կատարելու իրավունք ունեն, այդ թվում՝ կալանավորների խցեր:
Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Վարդան Այվազյանը:
Խորհրդակցությունը բավական հետաքրքիր զարգացումներ է ունեցել. պարզվել է՝ արդարադատության ներկա և նախկին ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը լուրջ տարակարծություններ են ունեցել կոնկրետ հոդվածի մեկնաբանության առնչությամբ: Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ պատգամավորները, այդ թվում՝ Ն. Փաշինյանը, օրենքի համաձայն՝ ՔԿՀ-ներ ազատ ելքի ու մուտքի հնարավորություն ունեն, բայց ոչ` կալանավորներին տեսակցելու:
Նրա հետ, բնականաբար, համամիտ չեն եղել Լ. Զուրաբյանն ու Ն. Փաշինյանը: Սակայն նրանց միացել է նաև Դավիթ Հարությունյանը, ըստ էության, հակադրվելով իր կուսակից նախարարին: Ըստ Դ. Հարությունյանի՝ ՔԿՀ մուտքի և ելքի իրավունքը ներառում է նաև կալանավորներին տեսակցելու հնարավորություն, սակայն Հ. Թովմասյանը հակառակն է պնդել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ