14:38 , 15 նոյեմբեր, 2013Նախորդ անգամ ներկայացված նկարչուհու` Աննա Բագայանի խորհրդավոր, փոքր-ինչ ճնշող, բայց միևնույն ժամանակ մանկական երազային աշխարհից, այս անգամ տեղափոխվում ենք Պերեգրին Հեթկոթի վինտաժային օդանավերով ու նավերով ճանապարհորդությունների սնդուսափայլ ու ինտրիգային աշխարհ: Նրա նկարներում արտացոլված կերպարները կարծես «Մեծն Գեթսբի» գրքից լինեն: Նկարիչը մեծ վարպետությամբ է կարողանում միաձուլել նոստալգիայի զգացումը ժամանակակից աշխարհի հետ, որի արդյունքում նրա կտավներից յուրաքանչյուրը կարծես մի պատմություն է պատմում:
Պերեգրին Հեթկոթը ծնվել է Լոնդոնում 1973թ.-ին: Մանկությունն անց է կացրել Անգլիայում ու Դուբայում: 1995թ.-ին ավարտել է Իտալիայի Ֆլորենցիայի արվեստի ակադեմիան: BBC հեռուստաընկերությունը նկարչի ստեղծագործական կյանքի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել, որն էլ մեծապես նպաստել է նրա համաշխարհային ճանաչմանը: Հեթկոթը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և ունեցել է կտավների անհատական բազում ցուցադրություններ:
Առաջարկում ենք ուղղակի վայելել նրա աշխատանքները`
































